Կարևոր իրադարձություններ

ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

25 Փետրվար, 2020 15:37
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և  դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է:

Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Աշտարակ քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Սևան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի մարզի Թալին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցք, Ջաջուռ գյուղերում և Թորոսգյուղ-Բավրայի անցակետ, Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհներին բուք է:

Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային առանձին գոտիներում, սպասվում է բուք, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին