Կարևոր իրադարձություններ

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

25 Փետրվար, 2020 15:15
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:

Այս մասին հայտնել է Sky News Arabia-ն՝ իր աղբյուրին հղում անելով: Մուբարաքը կյանքից հեռացել է այսօր առավոտյան, 92 տարեկանում: Տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռեւս չկա:

Մուբարաքը  Եգիպտոսի չորրորդ նախագահն է եղել՝ 1981-ից մինչև 2011 թվականը: Նա նախագահ է նշանակվել 1981 թվականի հոկտեմբերի 6-ի զորահանդեսի ժամանակ՝ Անվար Սադաթի սպանությունից հետո։ 2011 թվականի հունվարի 25-ին Եգիպտոսում բռնկվել են լայնածավալ ժողովրդական ցույցեր, որոնց գլխավոր պահանջը Մուբարաքի ռեժիմի հրաժարականն էր։ 2011 թ. փետրվարի 10-ի ուշ երեկոյան Մուբարաքն իր լիազորությունները հանձնեց Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանին եւ 2011 թ. փետրվարի 11-ին հրաժարական տվեց՝ փոխանցելով իշխանությունը զինված ուժերի բարձրագույն խորհրդին։

 

Լրահոս

Դիտել ավելին