Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի աջակիցները դատարանի դիմաց են

25 Փետրվար, 2020 14:45
 Սերժ Սարգսյանի աջակիցները դատարանի դիմաց են

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավանի  և Նոր Նորք նստավայրի դիմաց այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցները, ՀՀԿ անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն երրորդ նախագահի։

ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե չի հավատում, որ Սերժ Սարգսյանը կարող է նման բան արած լիներ։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ  Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ինքը եկել է դատարան՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի։ Վերջինս հավելեց նաև, որ  Սարգսյանին առաջադրված մեղադրանքը շինծու է։  

 Նշենք, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին