Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունն Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցել

25 Փետրվար, 2020 11:17
Ոստիկանությունն Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցել

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում:  Նա հայտնել էր, որ սպառնալիքների հարցով դիմել է գլխավոր դատախազին: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին