Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանի առանձնատունը կքանդե՞ն. «Հրապարակ»

25 Փետրվար, 2020 09:40
Հովիկ Աբրահամյանի առանձնատունը կքանդե՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանամերձ շրջանակներում կարծում են, որ Հանրաքվեի ելքը կանխորոշելու համար ուժեղ փիառ-քայլեր են հարկավոր ձեռնարկել։ Այժմ սպասում են հարցումների արդյունքներին, որ որոշեն՝ եթե «այո»-ի ձայները բավարար չեն, առաջիկայի իրենց մարտավարություն պետք է կտրուկ լինի։ 

Ընդդիմադիր շրջանակներում կարծում են, որ նման քայլ կարող է լինել Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատներից մեկը քանդելու որոշումը։ Ինչպես հայտնի է, այդ տարածքում ՀՀ նախկին վարչապետը երկու առանձնատուն է կառուցել, մեկը՝ իր, մյուսը՝ որդու համար։

Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ապօրինի առանձնատների հետ կապված, առաջին հերթին հենց այս տանն է վերաբերում՝ 310 միլիոն դրամ կադաստրային արժեքով, որի դիմաց նա տարեկան 2,5 միլիոն դրամ գույքահարկ է վճարում։

Ընդդիմությունը կարծում է, որ շոուն կատարյալ դարձնելու եւ ցածր խավին հաճոյանալու համար Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ ընդհուպ մինչեւ այդ առանձնատունը քանդելու որոշման։

Ինչպես մեկ տարի առաջ քանդեցին Օպերայի բակի «Ջազվե» սրճարանը՝ իբրեւ թե օպերայի այգին երեւանցիներին վերադարձնելու համար, սակայն այդ գործընթացն այդտեղ էլ ավարտվեց՝ հերթն այդպես էլ չհասավ Սամվել Ալեքսանյանի սրճարանին, որը եւս կանաչ տարածքում է տեղակայված՝ օպերայի հրապարակի՝ Սայաթ-Նովա փողոցին հարող հատվածում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին