Կարևոր իրադարձություններ

Ջալալ Հարությունյան գեներալը. «Հայաստանի Հանրապետություն»

25 Փետրվար, 2020 09:36
Ջալալ Հարությունյան գեներալը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«2014 թվականի օգոստոսին, երբ ադրբեջանցիները հերթական փորձն արեցին՝ ճեղքելու Հայոց սահմանը, շատ կամավորականներ մեկնեցին առաջնագիծ: Այստեղ հանդիպեցի գնդապետ Ջալալ Հարությունյանին, ով հանգիստ ու կազմակերպված իր գործն էր անում:

Արցախի նշանավոր զորահրամանատարի մասին իր ծննդավայր Բադարայի գյուղական համայնքի ղեկավար, Արցախյան գոյամարտում գյուղի մարտական ջոկատի հրամանատար Կարեն Արզումանյանն ասաց. «Ջալալի նման զինվորականներ մեր երկրին շատ են պետք: 1992 թվականին, երբ ընդամենը 17 տարեկան էր, զենք վերցրեց ու միացավ մարտական ջոկատին: Այդ ժամանակ հսկում էինք Քարագլխում: Նա ծնվել է մեր գյուղում, որն ունի հրաշալի բնություն: Եվ այդ բնության շնորհիվ է նաև, որ մեծացել է ազնիվ, բարի և ամենակարևորը՝ հայրենասեր: Այն տարիքում զգացվում էր, որ իսկական զինվորական է և հրամանատար: Իհարկե, ես դեմ էի, որ պատանիները մասնակցեն ռազմական գործողությունների, բայց նրանց հետ կանգնեցնել հնարավոր չէր»:

Ջալալի մայրը՝ բուժքույր Սվետլանա Արուշանյանը, նկարագրեց՝ ինչ պայմաններում էին գոյատևում պատերազմի տարիներին, երբ ռմբակոծվում էր գյուղը, ունեցան զոհեր: Եվ շատերը՝ տարեց ու մանուկ, ցանկանում էին պաշտպանել հայրենի օջախը: Այդ թվում նաև իր որդին էր: Ծանր էր մոր համար պատանի որդուն պատերազմ ուղարկել, բայց հայրենի հողի կանչն առավել էր: Արցախի ռազմական գործիչ Մովսես Հակոբյանի խոսքով՝ Ջալալը Հայոց բանակի հպարտություններից է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին