Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,33
    6,73

Կարևոր իրադարձություններ

Արթուր Բաղդասարյանի և Ալեքսան Աղաջանյանի ջրերը մեկ առվով չեն հոսել. ինչն էր պատճառը. «Ժողովուրդ»

25 Փետրվար, 2020 09:07
Արթուր Բաղդասարյանի և Ալեքսան Աղաջանյանի ջրերը մեկ առվով չեն հոսել. ինչն էր պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, բանակում առկա իրավիճակի մասով Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների պաշտոնատար անձինք ազատվեցին պաշտոնից: Մասնավորապես, պաշտոնից ազատվեց ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, և նրա փոխարեն ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը:

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, նորանշանակ ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի և ՌՈ նախկին պետի ջրերը մեկ առվով չեն հոսել, ինչին անգամ խառնվել են ղեկավար մարմինները և հորդորել զսպվածություն դրսևորել:

Բանն այն է, որ Ռազմական ոստիկանությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանը ոչ բոլոր աշխատակիցների հետ է նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեցել, որոնցից մեկն էլ եղել է Ալեքսանդր Աղաջանյանը: Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանությունում է հայտնվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհիվ, ինչը Արթուր Բաղդասարյանի սրտով չի եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որն ի պատասխան հայտնեց. «Ես նման տեղեկություն չունեմ և չեմ կարող այդ հարցը մեկնաբանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին