Կարևոր իրադարձություններ

Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

24 Փետրվար, 2020 23:14
Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Փետրվարի լույս 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի պարեկայինները շրջիկ ծառայություն իրականացնելիս Դսեղ գյուղի վարչական տարածքում ստուգել են Մարց գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։

Այս մասին տեղեակցնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ վարորդը փայտանյութը ձեռք է բերել Մարց գյուղի մի բնակչից՝ Վանաձոր տեղափոխելու համար։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Հանգամանքները պարզվում են։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին