Կարևոր իրադարձություններ

Իտալիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իտալիայում գտնվող կամ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ

24 Փետրվար, 2020 18:51
Հեղինակ՝ Իտալիայում ՀՀ դեսպանություն
Իտալիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իտալիայում գտնվող կամ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։

Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։
Խորհուրդ ենք տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։
Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կոռոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝

• Հաճախակի լվանալ ձեռքերը
• Խոսափել սուր շնչառական հիվանդություներ ունեցող
մարդկանց հետ սերտ
շփումներից:
• Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ
առանց բժշկի նշանակման
• Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի
դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին