Կարևոր իրադարձություններ

Ջալալ Հարությունյանը նշանակվեց Արցախի պաշտպանության նախարար

24 Փետրվար, 2020 15:40
Ջալալ Հարությունյանը նշանակվեց Արցախի պաշտպանության նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։
 

Լրահոս

Դիտել ավելին