Կարևոր իրադարձություններ

Իրանի առողջապահության նախարարությունը հերքել է կորոնավիրուսի հետևանքով 50 մահացածների մասին տեղեկությունները

24 Փետրվար, 2020 14:54
Իրանի առողջապահության նախարարությունը հերքել է կորոնավիրուսի հետևանքով 50 մահացածների մասին տեղեկությունները

Իրանի Քոմ քաղաքում կորոնավիրուսից 50 մահացածներիի մասին տվյալները իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին:

Վերջինս ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է լինել մոտ 60 մարդ:

Ավելի վաղ, ինչպես հաղորդել էր ISNA-ն, պատգամավոր Ահմադ Ամիրաբադին ասել էր, որ Առողջապահության նախարարի հայտնած տվյալները ճիշտ չեն: Ըստ նրա, կորոնավիրուսը հայտնաբերվել է Քոմում դեռ երեք շաբաթ առաջ», իսկ իշխանությունները առաջին երկու դեպքերի մասին հասարակությանը տեղեկացրել են միայն փետրվարի 19-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին