Կարևոր իրադարձություններ

Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 50-ի. Al Jazeera

24 Փետրվար, 2020 14:26
Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 50-ի. Al Jazeera

Հարևան Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 50-ի: Այս մասին հայտնում է «Ալ Ջազիրա»-ն:

Իրանի կառավարության անդամը հայտնում է, որ Քոմ քաղաքում նոր կորոնավիրուսի հետևանքով արդեն 50 մարդ է մահացել: Մինչ այդ, սակայն, առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր 12 զոհի մասին:

Նշենք, որ Պակիստանը փակել է իր ցամաքային սահմանը Իրանի հետ, Աֆղանստանը դադարեցրել է օդային թռիչնքները: Թուրքիան նույնպես փակել է Իրանի հետ սահմանները:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը երկու շաբաթով ամբողջապես փակում  է ցամաքային, իսկ մասամբ օդային սահմանները հարևան Իրանի հետ: Հայաստանում կորոնավիրուսի վարակման ՈՉ ՄԻ ԴԵՊՔ չի գրանցվել:

Կարդացեք նաև՝ Իրանի առողջապահության նախարարությունը հերքել է կորոնավիրուսի հետևանքով 50 մահացածների մասին տեղեկությունները

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին