Կարևոր իրադարձություններ

Աշխարհում իրավիճակը շուտով կհասնի կրիտիկական կետի. փորձագետները՝ կորոնավիրուսի մասին. The Guardian

24 Փետրվար, 2020 14:05
Աշխարհում իրավիճակը շուտով կհասնի կրիտիկական կետի. փորձագետները՝ կորոնավիրուսի մասին. The Guardian

Ըստ մասնագետների՝ աշխարհն արագորեն մոտենում է կորոնավիրուսի տարածման հարցում շրջադարձային կետին: Նրանք նախազգուշացնում են, որ հիվանդությունը դուրս է գալիս այն վերահսկողության տակ պահելու ջանքերից այն բանից հետո, երբ դրա խոշոր բռնկումները Իտալիայում և Իրանում ստիպեցին այդ երկրներին փակել իրենց օդային և ցամաքային հիմնական տարածքները, իսկ Հարավային Կորեայի նախագահը կարմիր ազդանշանի տակ դրեց երկիրը, գրում է The Guardian-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրիեսուսը հայտնել է, որ միջազգային հանրությունը պետք է արագ գորի նախքան «հնարավորության պատուհանի» ամբողջական փակումը:

Ողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 78.000 դեպք է գրանցվել, և մասնագերտները նշում են, որ իրավիճակը շուտով կհասնի կրիտիկական կետի:

 

Իտալիայի հյուսիսային 11 քաղաքներում ուրբաթ երեկոյից ի վեր 50,000 մարդ հայտնվել է փակի տակ: Ոստիկանները շրջում են փողոցներում և տուգանում են բոլոր նրանց, ովքեր տարածքներում ելումուտ են անում: Ուրբաթ օրվանից Իտալիայում վիրուսից մահացել է երկու մարդ, և այժմ հարյուրից ավելի դեպքեր են գրանցվել, որոնց մեծ մասը կենտրոնացած է Միլանից 40 մղոն հարավ-արևելք գտնվող Կոդոգենո փոքրիկ քաղաքում: Վենետիկի դիմակահանդեսի վերջին երկու օրերը, ինչպես նաև Միլանի նորաձևության շաբաթի միջոցառումները չեղարկվել են:

Կիրակի Հարավային Կորեայի նախագահ Մուն Յան Ինը երկիրը «կարմիր ազդանշանի» դրեց այն բանից հետո, երբ հաղորդել էր վիրուսից վեցերորդ մահվան և ավելի քան 600 վարակակրի մասին:

Իրանում գրանցվել է վիրուսից ութ մահվան դեպքեր, որը ամենաբարձր ցուցանիշն է Չինաստանի սահմաններից դուրս: Չորս նոր վարակի դեպք է հայտնաբերվել մայրաքաղաք Թեհրանում, յոթը ՝ Քոմ քաղաքում, երկուսը ՝ Գիլանում և մեկական՝ Մարկազիում և Թոնեկաբոնում: Իշխանությունները կարգադրել են 14 մարզերում փակել դպրոցները, համալսարանները և կրթական այլ կենտրոնները ՝ որպես «կանխարգելիչ միջոց»: 

Պակիստանը փակել է իր ցամաքային սահմանը Իրանի հետ, Աֆղանստանը դադարեցրել է օդային թռիչնքները: Թուրքիան նույնպես փակել է Իրանի հետ սահմանները:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը երկու շաբաթով ամբողջապես փակում  է ցամաքային, իսկ մասամբ օդային սահմանները հարևան Իրանի հետ: Հայաստանում կորոնավիրուսի վարակման ՈՉ ՄԻ ԴԵՊՔ չի գրանցվել:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին