Կարևոր իրադարձություններ

Ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրվել․ այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել

24 Փետրվար, 2020 12:40
Ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրվել․ այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել

ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ փետրվարի 22-ին ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվ բոլոր ծառայությունները ստուգումներ են իրականացրել Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում. այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել։ Նշենք, որ նմանատիպ ահազանգ էր ստացվել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի վերաբերյալ:

Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահներն արդեն պարզել են կեղծ ահազանգողի հեռախոսահամարը։ Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի մասրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին