Կարևոր իրադարձություններ

Իտալիան կորոնավիրուսով հիվանդների թիվով առաջինն է Եվրոպայում․ վարակվածների թիվը հասել է 152-ի

24 Փետրվար, 2020 12:07
Իտալիան կորոնավիրուսով հիվանդների թիվով առաջինն է Եվրոպայում․ վարակվածների թիվը հասել է 152-ի

Փետրվարի 23-ին Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 152-ի: Վարակի զոհ է դարձել երեք մարդ: Կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել երկրի հյուսիսային տարածաշրջաններում, հիմնականում Լոմբարդիայում (111 դեպք) և հարևան Վենետոյի մարզում:

Իտալիայի իշխանություններն արտակարգ միջոցառումներ են իրականացնում կորոնավիրուսի ներթափանցումը երկիր կանխելու համար: Իտալիայի որոշ քաղաքներում կարանտինային ռեժիմ է, դրանք փակ են, որոշ վայրերում էլ չեղարկվել են զանգվածային միջոցառումները:

Վենետիկի իշխանությունները որոշել են ժամկետից շուտ ավարտել կառնավալը:

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ասել է, որ երկրի իշխանությունները կորոնավիրուսով ախտահարման թվի այդքան կտրուկ աճ չէին սպասում, բայց կարծում է, որ բռնկման կասեցման նպատակով իրենց կողմից ձեռնարկված միջոցների արդյունավետությունը կդրսևորվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թվով Իտալիան առաջինն է Եվրոպայում և երրորդը՝ աշխարհում՝ Չինաստանից, Հյուսիսային Կորեայից ու Ճապոնիայից հետո:

 

 

Լրահոս

Դիտել ավելին