Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին

24 Փետրվար, 2020 10:56
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից։

«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը թե երկկողմ, և թե Եվրոպական միության շրջանակներում։ Հավատացած եմ, որ ընթացիկ տարում Տալլին նախատեսված իմ այցը նոր լիցք կհաղորդի հայ-էստոնական համագործակցությանը՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորանոր ոլորտներ»,- ասված է ուղերձում:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին