Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արարատի մարզում․ 7 քաղաքացի հոսպիտալացվել է (տեսանյութ)

24 Փետրվար, 2020 10:25
Ավտովթար Արարատի մարզում․ 7 քաղաքացի հոսպիտալացվել է (տեսանյութ)

Երեկ՝ փետրվարի 23-ին, ժամը 20:16-ի սահմաններում Արարատի մարզի Դիտակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գուրգեն Պ., ծնված 1951 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Դավիթ Ս., ծնված 1973 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Գարեգին, 1973 թ., Գայանե, 2000 թ., Զինաիդա, 2004 թ., Միլենա, 2013 թ., Գուրգեն, 2016 թ. Պ.-ներ և Զինաիդա Հ. 1956 թ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքնայի վարորդը հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին