Կարևոր իրադարձություններ

«Ասում եմ այո». Հայկ Ստվերը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված նոր երգը (Տեսանյութ)

23 Փետրվար, 2020 21:59
«Ասում եմ այո». Հայկ Ստվերը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված նոր երգը (Տեսանյութ)

Երգիչ Հայկ Ստվերը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ նոր երգը: 

Երգի անվանումն է՝ «Ասում եմ այո»: 

Ավելի վաղ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր կայանալիք հանրաքվեի առիթով գրված բանաստեղծությունն, իսկ երգիչը հայտնել էր, որ բանաստեղծության հիման վրա երգ գրելու առաջարկ է ստացել: 

«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին:

Հանրաքվե

Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝
Իր վաղվա օրվան ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

 

Արդարությանը ասում եմ Այո,
Ոչ մի հրոսակ որ չխուսափի,
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:

Ազատությանը Այո եմ ասում,
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,
Երկար տարիներ դավերով բազում,
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:

Այո եմ ասում Նոր Հայաստանին,
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:
Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,
Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:

 
 
 

Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,
Իր ապագային ժպիտով նայող,
Ժողովուրդը մեծ, հպարտ, միացյալ», - գրել էր Նիկոլ Փաշինյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին