Կարևոր իրադարձություններ

Վրաստանը սահմանափակել է Իրանի քաղաքացիների մուտքը կորոնավիրուսի կապակցությամբ

23 Փետրվար, 2020 21:25
Վրաստանը սահմանափակել է Իրանի քաղաքացիների մուտքը կորոնավիրուսի կապակցությամբ

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակել Իրանից եւ հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց տեղաշարժը՝ պայմանավորված Իսլամական Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվի աճով, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն: Այդ մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ:

Իրանում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքերի մասին տեղեկատվությունը տարածվել է փետրվարի 19-ին: Պաշտոնական տվյալներով՝ վարակվածների թիվը հասել է 43-ի, ընդ որում՝ գրանցվել է 8 զոհ:

Վրաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ «ներկայումս Իրանում գրանցված է կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշը Չինաստանից հետո»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին