Կարևոր իրադարձություններ

ԼՀԿ-ի «Ոչ»-ին օգնելու որոշումը զարմանալի չէ.. այդ ուժը նախընտրեց բացահայտ «սև» չդառնալ

23 Փետրվար, 2020 18:45
ԼՀԿ-ի «Ոչ»-ին օգնելու որոշումը զարմանալի չէ.. այդ ուժը նախընտրեց բացահայտ «սև» չդառնալ

ՀՅ Դաշնակցությունն ու «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստակամություն են հայտնել օգնելու «Ոչ»-ի քարոզչության կողմին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասել է «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ  Ռուբեն Մելիքյանը

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը այս որոշումը զարմանալի չի համարում, նշում է՝ առաջիկայում կարող է այլ ուժեր ևս նման պատրաստակամություն հայտնեն.

«Քանի որ ոչ մի քաղաքական ուժ  չձևավորեց «Ոչ»-ի շտաբ, այդ պարտակամությունն իրենց վրա վերցրեցին իրավաբաններ ու իրավապաշտպաններ, բնական է իրենց անհրաժեշտ էին լինելու  քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ տեղամասային հանձնաժողովներում նշանակելու համար։Այդ ուժերը հայտնել են, որ «Ոչ»-ի շտաբ չեն ձևավորում, բայց ունեն հստակ  դիրքորոշում, ուստի կարող են իրենց ներկայացուցիչներին ուղարկել այդ  տեղամասեր»։

Բադալյանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ հիշյալ քաղաքական ուժերի այսօրինակ դիրքորոշումը իրենց քաղաքական ապագայի վրա էական անդրադարձ չի ունենա.
 
Մանրամասները՝ 1-in.am-ում
 

Լրահոս

Դիտել ավելին