Կարևոր իրադարձություններ

Իրանի հետ ավիահաղորդակցությունը պետք է անհապաղ դադարեցվի. Սաակաշվիլի

23 Փետրվար, 2020 19:30
Իրանի հետ ավիահաղորդակցությունը պետք է անհապաղ դադարեցվի. Սաակաշվիլի

Վրաստանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի օդային հաղորդակցությունն Իրանի հետ և ժամանակավորապես սահմանափակի Իրանի քաղաքացիների մուտքը Վրաստան`երկրում կորոնավիրուսի տարածման սպառնալիքը կանխելու համար, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ:

Միաժամանակ, նա կոչ է արել իրեն չպիտակավորել որպես «քսենոֆոբ», քանի որ սահմանափակումն  անհրաժեշտ միջոց է Վրաստան վիրուսի տարածումը կանխելու համար:

«Իրանի քաղաքացիների մուտքի ժամանակավոր սահմանափակումը այն է, ինչ պետք է արվի և այն, ինչ հիմա պետք է պահանջենք երկիրը քայքայող այս դժբախտ կառավարությունից: Ես պարզապես կասեմ՝  Վրաստան մուտքի արգելքը, ինչպես նաև Իրանից ժամանող Վրաստանի քաղաքացիների մանրազնին ստուգումն անհրաժեշտ է, քանի որ նրանք կարող են լինել բարձր ռիսկի կրողներ»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին