Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում 18-ամյա երիտասարդը դանակահարել է իր հասակակցին, ապա ներկայացել բաժին․ երիտասարդը ձերբակալվել է

23 Փետրվար, 2020 17:26
Կոտայքի մարզում 18-ամյա երիտասարդը դանակահարել է իր հասակակցին, ապա ներկայացել բաժին․ երիտասարդը ձերբակալվել է

Երեկ՝ փետրվարի 22-ին ժամը 16:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերքեր» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա, որը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Արտյոմ Հ.-ն է:Մինչ բժիկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցին հարակից ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Արտյոմ Հ.-ի և նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Վահան Ս.-ի միջև, որի ընթացքում Վ. Ս.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արտյոմ Հ.-ին:

Կարճ ժամանակում ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Վահան Ս.-ն ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից տեղափոխվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին