Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    498

  • EUR

    529
    543

  • RUB

    6,31
    6,71

Կարևոր իրադարձություններ

Իրանում ՀՀ դեսպանությունը կշարունակի իր բնականոն գործունեությունը կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո

23 Փետրվար, 2020 16:11
Հեղինակ՝ Իրանում ՀՀ դեսպանություն
Իրանում ՀՀ դեսպանությունը կշարունակի իր բնականոն գործունեությունը կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Ի պատասխան քաղաքացիների կողմից արված մի շարք հարցադրումների՝ կապված դեսպանության աշխատանքի հետ, հայտնում ենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ:

Դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ:

Վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հյուպատոսական հերթագրումը և ընդունելությունը, որոնք տեխնիկական, կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն»,-ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին