Կարևոր իրադարձություններ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայում 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա

23 Փետրվար, 2020 13:05
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայում 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա

Թուրք-իրանական սահմանին գտնվող Վան նահանգում 7 մարդ է զոհվել Իրանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին «РИА Новости»-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը։

«Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 7 մարդ է զոհվել Վանի նահանգում, այդ թվում՝ երեք երեխա։ Հինգ մարդ վնասվածքներ է ստացել։  Փլատակների տակ դեռ մարդիկ կան»,- հայտնել է ներքին գործերի նախարարը։

Ավելի հայտնել էինք, որ այսօր՝  տեղական ժամանակով ժամը 09:53-ին, Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտքում, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Հիշեցնենք, որ երկրաշարժը զգացվել էր նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին