Կարևոր իրադարձություններ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը Արցախում առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների հետ (լուսանկարներ)

23 Փետրվար, 2020 12:22
Հեղինակ՝ Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը Արցախում առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների հետ (լուսանկարներ)

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Արցախում այսօր այցելեցինք՝

- Ռազմական ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր.

- Շուշիի քրեակատարողական հիմնարկ.

- Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Այցերի ընթացքում տեղի ունեցան առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրեցինք նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, զինծառայողների պահման պայմանները։

Այցերն ու մյուս աշխատանքներն իրականացվել են՝ թե՜ Հայաստանի, թե՜ Արցախի դեպքում հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը, հասցեագրված բողոքները և բողոքների վերաբերելիությունը»։

 

На изображении может находиться: 1 человек, сидит

На изображении может находиться: 1 человек, борода и на улице

 

На изображении может находиться: 4 человека, люди стоят, небо и на улице

 

Լրահոս

Դիտել ավելին