Կարևոր իրադարձություններ

Իրանում գրանցվել է 8 մագնիտուդ ուժգնությամ երկրաշարժ․ ցնցումներ գրանցվել են նաև Երևանում և 2 մարզում

23 Փետրվար, 2020 10:32
Իրանում գրանցվել է 8 մագնիտուդ ուժգնությամ երկրաշարժ․ ցնցումներ գրանցվել են նաև Երևանում և 2 մարզում

Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին