Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն․ քննարկվել է սահմաններում տիրող իրավիճակը

23 Փետրվար, 2020 09:59
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն․ քննարկվել է սահմաններում տիրող իրավիճակը

Փետրվարի 22-ին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Երկուստեք կարևորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:

Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք։
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին