Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    501
    508

  • EUR

    549,5
    563,5

  • RUB

    6,23
    6,63

Կարևոր իրադարձություններ

«Իրանում վիրուսի բռնկման դեպքի վերաբերյալ իշխանություններին առաջարկներ ունեմ». Կարապետ Ռուբինյան

23 Փետրվար, 2020 00:33
Հեղինակ՝ Կարապետ Ռուբինյան
«Իրանում վիրուսի բռնկման դեպքի վերաբերյալ իշխանություններին առաջարկներ ունեմ». Կարապետ Ռուբինյան

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա այն դեպքն է, երբ պետք է կտրուկ, համարժեքից էլ խիստ միջոցներ ձեռնարկել։ Ավելի լավ է զգուշավորության չափն անցնել, քան հետո կրակն ընկնել համաճարակի ձեքը։

Չինական միլիոնանոց Սուանչեն քաղաքում, որտեղից հիմա գրում եմ, ընդամենը 6 վարակման դեպք է արձանագրվել ու դրանցից 4-ն արդեն առողջացել են։ Այս թվերը մի 10 օր կլինի չեն փոխվում։ Այնուամենայնիվ «մեռյալ փակ քաղաքի» կարանտինային ռեժիմը պահպանվում է։ Տրանսպորտը, ներառյալ տաքսիները, չեն աշխատում, կենսական նշանակություն չունեցող հիմնարկ-ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները փակ են։ Քաղաքի, ի սկզբանե որպես փակ և պահակային հսկողության տակ կառուցված թաղերում մուտքն ու ելքը նույնպես վերահսկվում է։ Չինացիներին ասել են դիմակ կրեք ու նրանք կրում են, ասել են տանից դուրս մի եկեք ու նրանք դուրս չեն գալիս, նույնիսկ շենքերի բակերն են ամայի։

Ակներև է, որ Չինաստանի ամբողջատիրական ռեժիմի պայմաններում շատ ավելի հեշտ է խիստ կարանտինի միջոցով համաճարակի դեմն առնելը, ինչը և արվում է։ Ես չեմ պատկերացնում ոնց կարելի կլինի մեր քաղաքներում նման խիստ կարանտին իրականացնել։ Ավելի հեշտ ու էժան կլինի Հայստան մուտքն արգելափակելը։
Իրանում բռնկման դեպքի հետ կապված, ՀՀ իշխանություններին առաջարկում եմ`

  • ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը։
  • Փակել Մեղրիի անցակետը` բացառությամբ Իրան վերադարձող իրենց քաղաքացիների համար և Հայաստան վերադարձող մեր քաղաքացիների համար։
  • Մեղրիի կամ Ագարակի տարածքում շտապ առանձնացնել կարանտինային տարածք, որտեղ մարդկային նորմալ պայմաններում, բուժհսկողությամբ, սնունդով ու կապի բոլոր միջոցներով ապահովված, առնվազն 2 շաբաթ, կարանտին կանցնեն Իրանից ժամանած մեր քաղաքացիները։
  • Շտապ կազմել վերջին 24 օրում Իրանից Հայաստան մուտք գործած մարդկանց ցուցակ և վերցնել բոլորին բուժհսկողության տակ։
  • Հեռուստատեսությամբ և կապի այլ միջոցներով ամենօրյա հիշեցումներ անել բնակչությանը հակահամաճարակային անձնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության ու ձևերի վերաբերյալ»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին