Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով մահացության առաջին դեպքն է գրանցվել Իտալիայում

22 Փետրվար, 2020 22:50
Կորոնավիրուսով մահացության առաջին դեպքն է գրանցվել Իտալիայում

Կորոնավիրուսով մահացության առաջին դեպքն է գրանցվել Իտալիայում: Այս մասին  հայտնում է Il Corriere della Sera թերթը:

78-ամյա մի տղամարդ, որը գտնվում էր Վենետոյի շրջանի Պադուա քաղաքի մերձակայքում գտնվող հիվանդանոցում, մահացել է նոր տեսակի կորոնավիրուսից: Մահացածի  կինը ևս այս պահի հոսպիտալացվել է՝ բարձր ջերմության պատճառով:

Իշխանությունները որոշել են կարանտին հայտարարել հիվանդանոցում, 5-6 օրվա ընթացքում նրանք կհետազոտեն բոլոր հիվանդներին, որից հետո վերջիներս կարող են դուրս գալ բժշկական կենտրոնից: 

 

Լրահոս

Դիտել ավելին