Կարևոր իրադարձություններ

ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ

22 Փետրվար, 2020 20:48
ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:

Ներկա պահին Իրանում կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, որոնք գրանցվել են Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում: Դրանցից 4-ը մահվան ելքով են ավարտվել:

ՀՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերըը, առաջարկել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը։

Նշենք, որ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2345-ի, վարակված է 75,891 մարդ, ապաքինվել է 20,659 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին