Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Էջմիածնում կատարված սպանությունը

22 Փետրվար, 2020 17:20
Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Էջմիածնում կատարված սպանությունը
Փետրվարի 22-ին` ժամը 11:50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի:
 
Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է 62-ամյա մի տղամարդ:
 
Կասկածվողը ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Նա ձերբակալվել է: Հանձագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:
Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 

Լրահոս

Դիտել ավելին