Կարևոր իրադարձություններ

Իրանում նոր կորոնավիրուսով վարակվածներից մեկը պետական պաշտոնյա է

22 Փետրվար, 2020 16:23
Իրանում նոր կորոնավիրուսով վարակվածներից մեկը պետական պաշտոնյա է

Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակն այսօրվա դրությամբ 28 է։ «Թարմ» վարակվածներից մեկը պետական պաշտոնյա է, նա Թեհրանի շրջաններից մեկի ղեկավարն է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Իրանի մայրաքաղաքի 13-րդ շրջանի ղեկավար Մորթեզա Ռահմանզադեն նոր կորոնավիրուս ունենալու կասկածով հոսպիտալացվել է ուրբաթ օրը։ Այսօր նրա ստուգումները դրական պատասխան են տվել՝ պաշտոնյան վարակված է։

Այսօրվա դրությամբ Իրանում արդեն 5 մարդ է մահացել նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին