Կարևոր իրադարձություններ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ

22 Փետրվար, 2020 12:10
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին: ՀՀ դեսպանության հեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509, բջջային հեռախոսահամար՝ +989121051639, Էլ. փոստ`  [email protected]

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին