Կարևոր իրադարձություններ

Իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. վարչության պետին գործուղեցին Վրաստան․ «Ժողովուրդ»

22 Փետրվար, 2020 08:14
Իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. վարչության պետին գործուղեցին Վրաստան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

Հայաստանի իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեմ պայքարի գործին: Անգամ Վրաստանի փորձն ուսումնասիրելու համար ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը փետրվարի 23-26-ը գործուղվելու է Վրաստան (Թբիլիսի):

Խոսքը քրեական ենթամշակույթ կրող խմբի եւ անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի մասին է։ Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդունվել է խորհրդարանի կողմից՝ 73 կողմ, 20 դեմ եւ 15 ձեռնպահ ձայներով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ «օրենքով գողերի» դեմ պայքարի վրացական փորձն ուսումնասիրել են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորները: Արդյոք վրացական փորձն ուսումնասիրելը բավարար է քրեական աշխարհին հարողների դեմ պայքարում՝ ցույց կտա ժամանակը, բայց իրավապահ մարմիններն առայժմ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում են միայն «բռնել-բաց թողնելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին