Կարևոր իրադարձություններ

Արդեն մի քանի ամիս է Մոնթե Մելքոնյանի կնոջ հետ աշխատում ենք մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա․ Տիգրան Վիրաբյան

22 Փետրվար, 2020 00:30
Հեղինակ՝ Տիգրան Վիրաբյան
Արդեն մի քանի ամիս է Մոնթե Մելքոնյանի կնոջ հետ աշխատում ենք մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա․ Տիգրան Վիրաբյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին

Արդեն մի քանի ամիս է Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ աշխատում ենք մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա: Համատեղ պատրաստում ենք ստեղծագործություն, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացում:

Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր՝ այդ թվում Արցախյան պատերազմի ժամանակահատվածը:
Այս ներկայացման շնորհիվ​ մենք Հայաստանին և աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտանք Մոնթե Մելքոնյանի տեսակը որպես մարդ, մարտիկ և հերոս:
Նախագծում իր մասնակցությունն ունի Սեդան, ում հետ ակտիվ ռեժիմով աշխատում ենք նամակների վրա և ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք պատրաստի նյութ և կսկսենք բեմադրական աշխատանքները:
Այդ փուլում նախագծի աշխատանքներում​ կներգրավվեն​ Հայաստանում ոլորտի​ լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում»:

 

Լրահոս

Դիտել ավելին