Կարևոր իրադարձություններ

«ժողովուրդն ասում է՝ ձուկը գլխից են մաքրում, դատական համակարգի գլուխն էլ Սահմանադրական դատարանն է»․ Արամ Սարգսյան

21 Փետրվար, 2020 23:14
«ժողովուրդն ասում է՝ ձուկը գլխից են մաքրում, դատական համակարգի գլուխն էլ Սահմանադրական դատարանն է»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան հարցազրույց է տվել Factor.am-ին։ Հարցազրույց հիմնական թեման եղել է ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները։

Հարցազրույցի ընթացքում Արամ Սարգսյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ եթե ներկա Սահմանադրական դատարանը չփոխվի, կշարունակի ծառայել նախկին կոռումպացված իշխանություններին․ «Նիկոլ Փաշինյանի կարծիքը ինձ ամբողջությամբ բավարարում է, Սահմանադրության՝ ՍԴ-ին վերաբերող գլուխը պետք է ուժի մեջ մտնի 2035 թվականից, դե՝ եթե հիմա չհեռանան ՍԴ անդամները… ու մեր ժողովուրդն էլ ասում է՝ ձուկը գլխից են մաքրում, դատական համակարգի գլուխը Սահմանադրական դատարանն է՝ իր կազմով, հետևաբար՝ այստեղից գործընթացը պետք է սկսել: ՍԴ-ն, որպես երկրի կառավարման երեք բուրգերից մեկը, գործադիրից ու օրենսդիրից հետո պետք է փոխվի։ Ժողովուրդը փողոց է դուրս եկել, գործադիր իշխանությունն ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ, ԱԺ-ն էլ է ընդունել դա, և ժողովուրդն ասում է, որ Սահմանադրական դատարանն էլ պիտի հեռանա, որովհետև վստահություն չունի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որպեսզի իմանանք՝ ժողովուրդն ուզում է, թե չի ուզում, գնանք հանրաքվեի, ասում են՝ չէ, չգնանք։ Ա՛յ, այստեղ ես իրենց չեմ հասկանում»,- ասել է Արամ Սարգսյանը։



 

Լրահոս

Դիտել ավելին