Կարևոր իրադարձություններ

«Խոսքը ձևական առումով շտաբի առկայության մասին չէ, այլ` քաղաքական պատասխանատվության բացակայության». Լիլիթ Մակունցը` Ռուբեն Մելիքյանին

21 Փետրվար, 2020 21:56
Հեղինակ՝ Լիլիթ Մակունց
«Խոսքը ձևական առումով շտաբի առկայության մասին չէ, այլ` քաղաքական պատասխանատվության բացակայության». Լիլիթ Մակունցը` Ռուբեն Մելիքյանին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար, պատգամավոր Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է․

«Ի պատասխան Ռուբեն Մելիքյանի խորհրդի ինձ՝ արձագանքում եմ:

Խոսքը ձևական առումով շտաբի առկայության մասին չէ, այլ քաղաքական պատասխանատվության բացակայության մասին։
Քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հարցը վերաբերում է քաղաքական ուժերին։ Ամենևին չթերագնահատելով Ռուբեն Մելիքյանի և նրա շուրջ հավաքված իրավաբանների նախաձեռնությունը՝ պիտի ընդգծեմ, որ Ռուբեն Մելիքյանն իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ չի կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել։ Նրանք հարցի վերաբերյալ ներկայացնում են իրենց տեսակետները՝ զուտ իրավական տեսանկյունից, որը դեռևս քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում։ Հանրաքվեն առաջին հերթին քաղաքական գործընթաց է, հետո նոր իրավական»։

На изображении может находиться: текст

 

Լրահոս

Դիտել ավելին