Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,33
    6,73

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար մահվան ելքով․ Mercedes բախվել է արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտներ կատարելով շրջվել

21 Փետրվար, 2020 21:30
Խոշոր ավտովթար մահվան ելքով․ Mercedes բախվել է արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտներ կատարելով շրջվել

Ասօր՝ փետրվարի 21-ին, ժամը 18:45-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի 17 PX 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում ՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հանդիպակաց երկաթե արգելապատնեշներին ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր ժամանած մահացածի ընկերներն ասում էին, որ նա մեկնում էր Իջևան:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին