Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանի արարքի որակի հետ կապված քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն․ Սասուն Խաչատրյան

21 Փետրվար, 2020 20:28
Արա Բաբլոյանի արարքի որակի հետ կապված քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն․ Սասուն Խաչատրյան

Արա Բաբլոյանի կատարած արարքի որակի հետ կապված քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Քննիչը և դատախազը անհամաձայնություն ունեն մեղադրյալների կատարած արարքի որակի հետ կապված: Խոսքը վերաբերվում է արարքի միայն իրավաբանական որակմանը:  Ձեռք բերված ապացույցների առումով որևէ տարակարծություն չկա: Մենք դատախազությունից ցուցումը ստացել ենք, մեր առարկությունը մերժել են և, բնականաբար, կվերաորակավորենք այն հոդվածով, որի ցուցումն է տվել դատախազությունը»,- ասել է ՀՔԾ պետը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին