Կարևոր իրադարձություններ

«Ինչ-որ անհասկանալի, անհայտ մեկն ասել է, թե ինձ ինչ-որ գումար է տվել»․ Արաբկիրի նախկին թաղապետը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

21 Փետրվար, 2020 18:14
«Ինչ-որ անհասկանալի, անհայտ մեկն ասել է, թե ինձ ինչ-որ գումար է տվել»․ Արաբկիրի նախկին թաղապետը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

Այսօր՝ փերվարի 21-ին, Երևանի քննչական վարչությունում տեղի է ունեցել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի հարցաքննությունը:

Հարցաքննությունից դուրս գալուց հետո Շահինյանը ասաց «Տրամադրությունս բարձր է, ինքնազգացողությունս՝ լավ, առողջությունս՝ պինդ։ Իմացանք՝ ինչ գործի առնչությամբ են ինձ կանչել, այն ինձ հետ չի առնչվում, հրաժարվել եմ ցուցմունք տալուց»:

«Ինչ-որ անհասկանալի, անհայտ մեկը ասել է, թե ինձ ինչ-որ գումար է տվել: Գոնե ծանոթ մարդ լիներ, ասեինք՝ եկել է զրպարտելու: Արմեն Թավադյանի դեպքում զրպարտողին գոնե ճանաչում էին»,- նշել է Շահինյանը:

Հիշեցնենք, որ երեկ Շահինյանը՝ ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Սիրելի ընկերներ: Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե որևէ օրենքով արգելված իր չգտնվեց: Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին