Կարևոր իրադարձություններ

Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նրանցից երկուսը մահացել են

21 Փետրվար, 2020 16:17
Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նրանցից երկուսը մահացել են

Իրանի առողջապահության նախարարությունը երկրի տարածքում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցել, վարակվածներից երկուսը մահացել են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին:

«Այսօրվա ստուգումների արդյունքում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նոր վարակվածներից երկուսը, ցավոք, մահացել են»,-հայտարարել է Ջահանփուրը:

Այսպիսով` վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի:

Նրա խոսքով` նոր հիվանդների մեծ մասը կամ Ղոմ քաղաքի բնակիչներ են (շիա մահմեդականների ուխտագնացության քաղաքներից մեկը, ուր այցելում են նաև այլ երկրներից), կամ վերջին շրջանում գտնվել են այդ քաղաքում: Այսպիսով` վարակման 13 դեպքերից 7-ը գրանցվել են Ղոմում: Վիրուսը հասել է նաև մայրաքաղաք. Թեհրանում գրանցվել է 4 դեպք, երկուսն էլ` Գիլյան նահանգում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին