Կարևոր իրադարձություններ

Իրանի հարևաններից ևս մեկը փակել է սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցում թույլ չտալու համար

21 Փետրվար, 2020 15:15
Իրանի հարևաններից ևս մեկը փակել է սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցում թույլ չտալու համար

Նոր կորոնավիրուսի ներթափանցումից խուսափելու համար Իրանի հարևան Քուվեյթը նույնպես փակել է սահմանը և թույլ չի տալիս սահմանի հատում իրանցիների համար։ Այս մասին հայտարարությունը հետևել է Իրաքի կողմից սահմանը փակելու մասին հայտարարությանը։

Քուվեյթի առողջապահական գերատեսչության հորդորով՝ սահմանապահները փակել են գետով բաժանվող սահմանի անցակետերը։ Մինչ այդ՝ մեկ օր առաջ, դադարեցվել էին նաև ավիաթռիչքները Քուվեյթից Իրան և հակառակ ուղղություններով։

Պատճառն այն է, որ Իրանում նոր կորոնավիրուսի 5 հաստատված դեպք կա, ընդ որում՝ վիրուսակիրներից երկուսը մահացել են։ Արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ՝ իրականում Իրանում վարակակիրների թիվն ավելի մեծ է:

 

Լրահոս

Դիտել ավելին