Կարևոր իրադարձություններ

Սիմոն Մարտիրոսյանը 2019թ. լավագույն ծանրորդների թվում 2-րդն է

21 Փետրվար, 2020 14:55
Սիմոն Մարտիրոսյանը 2019թ. լավագույն ծանրորդների թվում 2-րդն է

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) 2-րդ տեղն է զբաղեցրել տարվա լավագույն ծանրորդների թվում: Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Միջազգային ֆեդերացիան հարցում էր անցկացրել, որի արդյունքում Մարտիրոսյանը հավաքել է 5514 ձայն:

Առաջին տեղում արդեն 3-րդ տարին անընդմեջ Լաշա Տալախաձեն է (+109 կգ): Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն վրացին այս տարի բոլորից առաջ է անցել 17,084 ձայնով: 3-րդ տեղում օլիմպիական չեմպիոն, Ասիայի չեմպիոն, աշխարհի հնգակի չեմպիոն չինացի Լյույ Սյաոցզյունն է: Նա հավաքել է 2169 ձայն:

 

Լրահոս

Դիտել ավելին