Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,33
    6,73

Կարևոր իրադարձություններ

Տոնոյանն ազատել է ռազմական ոստիկանության մի քանի բաժնի պետերի

21 Փետրվար, 2020 13:34
Տոնոյանն ազատել է ռազմական ոստիկանության մի քանի բաժնի պետերի

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: Այս մասին հայտնում է նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հանդիպման սկզբում Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:

Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին