Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում ոչնչացրել են մեծ թվով հայկական արտադրության ապրանքներ

21 Փետրվար, 2020 12:39
Ադրբեջանում ոչնչացրել են մեծ թվով հայկական արտադրության ապրանքներ

Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի համապատասխան կառույցներն այսօր ոչնչացրել են անհայտ ծագման ոչ պիտանի ապրանքներ, ինչպես նաեւ այնպիսի ապրանքներ, որոնց շրջանառությունն արգելված է երկրում: Այս մասին haqqin.az- ին հաղորդել են Մաքսային պետական կոմիտեից:

Նշվում է, որ ոչնչացված ապրանքների շարքում եղել են Հայաստանում արտադրված 324 հուշանվերներ, 40 տուփ ծխախոտ և 18 լիտր ընդհանուր տարողությամբ տարբեր տեսակի խմիչքներ: Ապրանքները համաձայն փորձագիտական գնահատականի, եղել են Ադրբեջանում արգելված և լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, դատարանի համապատասխան  որոշմամբ, ոչնչացվել են Պետական մաքսային կոմիտեի աշխատակիցների կողմից Սումգայիթի մերձակայքում գտնվող էկոլոգիական աղբավայրում:

Տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ ոչնչացվել են 263.029 կտոր պիրոտեխնիկա, 47.322 տարբեր դեղագործական պատրաստուկներ, 59 բջջային հեռախոս եւ աքսեսուարներ, 5.077 լիտր ալկոհոլ և 4.742 շիշ արհեստագործական արտադրության ոչ ալկոհոլային խմիչքներ, 5.255 կիլոգրամ սնունդ եւ ոչ պարենային ապրանքներ, 3070 կգ լվացքի միջոցներ եւ 2167 կգ կենցաղային ապրանքներ:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին