Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանն ակտիվացե՞լ է. «Իրավունք»

21 Փետրվար, 2020 09:06
Սամվել Ալեքսանյանն ակտիվացե՞լ է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, նոր Հայաստանում փաշինյանամերձ համայնքներում իրավիճակը լարված է:

Մեր տեղեկություններով՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի համար լուրջ հրամաններ է ստացել նախկին օլիգարխ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ Լֆիկ Սամոն: Սակայն թե կոնկրետ ում կողմից մեր աղբյուրը հստակ ասել չի կարող:

Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, Ալեքսանյանն այս անգամ փոխել է իր «տակտիկան», նա իր աշխատողներից շատերին ինչ-ինչ գործեր է խոստանում, միայն թե Հայաստանում փոխվի Սահմանադրությունը:

Այստեղից կարելի է ենթադրել, որ արդեն կեղծարարության քայլերի սկիզբն ազդարարվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին