Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը

20 Փետրվար, 2020 23:04
Ինչու՞ սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը

Հանրային հեռուստաընկերության եթերում հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի հյուրն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Հարցազրույցի ժամանակ անդրադարձ կատարվել ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին ինչպես նաև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու հարցին։  

Վարչապետը հայտնեց, որ Գերմանիա այցի ընթացքում իրավիճակի վերաբերյալ քննարկումներ է ունեցել: Նրա խոսքերով՝ միջազգային գործընկերները զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունում գործող Սահմանադրական դատարանի ձևավորման շուրջ տրանսֆորմացիոն շրջանում կուլիսային պայմանավորվածություններ ու նմանատիպ այլ պրոցեսներ են եղել:

«Եվրոպացի գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ողջ պրոցեսը, որի դեպքում իրավունքի չարաշահման հետ գործ ունենք, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ուշադրության ներքո»,-ընդծեց վարչապետը:



 

Լրահոս

Դիտել ավելին