Կարևոր իրադարձություններ

Վարչապետը՝ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

20 Փետրվար, 2020 22:52
Վարչապետը՝ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Հանրային հեռուստաընկերության եթերում հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի հյուրն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Հարցազրույցի ժամանակ անդրադարձ կատարվել ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին։

«Հենց այսօր, հենց այս պահին արդեն մեկ տարուց ավելի գործող ՍԴ-ն մենք չենք ունենա մինչև 2035 թվականը, եթե այսօր որևէ բան չփոխենք մեր Սահմանադրության մեջ: Ինչո՞ւ է սա կարևոր. մենք բոլորովին նոր կառավարական համակարգ ենք ներդրել 2015 թվականի նոր Սահմանադրությամբ և այդ նոր կառավարական համակարգը, ինքը մեխանիզմ է, որը մեկ ամբողջություն է, և այդ մեխանիզմի բոլոր դետալները պետք է համապատասխանեն այն պարամետրերին, որը նկարագրված է մեր Սահմանադրության մեջ»,-  ասել է վարչապետը:

«Այսօր գոյություն ունի այն ՍԴ-ն, որը կայացրել է բացառապես կոնյունկտուրային որոշումներ, որոնք ծառայել են բացառապես կոռուպցիոն իշխանությանը: Այդ ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն: Սա հանրության շրջանում կառավարութան անգործություն է մեկնաբանվում: Այս առումով մենք պետք է կարողանանք այս խնդիրը լուծենք: 

Մենք ուզում ենք անկախ դատական համակարգ, սակայն այն շարունակում է կախված լինել կոռուպցիոն համակարգից, դա ակնհայտ է և ապացուցվում է փաստերով: Հանրապետականի քաղաքական որոշմամբ որոշվել է, որ ի հեճուկս հանրության, ՍԴ-ն պետք է գործի հին տրամաբանությամբ»,- ընդգծել է վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին