Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Երևանի Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում դի են հայտնաբերել

20 Փետրվար, 2020 21:36
Փրկարարները Երևանի Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում դի են հայտնաբերել

Փետրվարի 20-ին, ժամը 12:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Կարեն Հ.-ի (ծնված 1966 թ.) դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին