Կարևոր իրադարձություններ

«Մենք չենք ուզում դատական համակարգ, որը շարունակելու է կախված լինել կոռուպցիոն համակարգից»․ Նիկոլ Փաշինյանը

20 Փետրվար, 2020 20:54
«Մենք չենք ուզում դատական համակարգ, որը շարունակելու է կախված լինել կոռուպցիոն համակարգից»․ Նիկոլ Փաշինյանը

Այսօր՝ ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հաղորդման անոնսում ներկայացված հատվածում վարչապետը նշել է, որ ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ իշխանության նկատմամբ։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատական համակագի խնդրին․ «Մենք ուզում ենք անկախ դատական համակարգ, մենք չենք ասում ուզում ենք մեզնից չկախված դատական համակարգ, որը շարունակելու է կախված լինել կոռուպցիոն համակարգից»,-ընգծել է Փաշինյանը:

Հարցին, արդյոք լավացել է մարդկանց կյանքը հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես մի օրինակ բերեմ: Ինչ կարող էր անել 50 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին 3 տարի առաջ: Հիմա կարող է գնալ Հռոմ և հետ վերադառնալ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին